Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը

Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը

Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում ապացուցողական բժշկության հիմքերի հաստատումը։

 

Այս նպատակին է ծառայում նաև ՀԲԱ գրադարանը, որն ասոցիացիային անդամագրված ներկա և ապագա բժիշկների համար հետդիպլոմային շարունակական կրթության նոր և արժեքավոր աղբյուր է։ Սա յուրահատուկ մի գրապահոց է, որն, ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ (և նույնիսկ ներկայումս տպագրվող) մենագրությունների և կասկածելի որակով ուսումնասիրությունների, պարունակում է բժշկագիտության տարբեր բնագավառներին վերաբերող նորագույն համաշխարհային տեղեկատվություն` հիմնված ապացուցողական բժշկության վրա։

 

ՀԲԱ գրադարանը տրամադրվել է «Aid Armenia» բրիտանական կազմակերպության միջնորդությամբ Բրիտանական բժշկական ասոցիացիայի և «Elsevier Foundation»-ի կողմից ու մատչելի է անգլերեն լեզվին տիրապետող մասնագետներին։ Հատկանշական է, որ այս գրքերի վերնագրերի կողքին հատուկ նշված է «Evidence-Based» արտահայտությունը, օրինակ` «Evidence-Based Cardiology», «Evidence-Based Anesthesiology» և այլն։ ՀԲԱ բրիտանական գործընկերները Հայաստան են ուղարկել այնպիսի բժշկագիտական գրականություն, որը բացառապես ստեղծվել է ապացուցողական բժշկության համատեքստում։ Անգլերենից «Evidence-Based Medicine»-ը թարգմանվում է որպես «ապացուցողական բժշկություն»։ Սա բժշկագիտության առաջադեմ սկզբունքներից մեկն է, և զարմանալի չէ, որ այն հարցին, թե` արդյո՞ք իրենց երկրներում այն լայն կիրառություն ունի, օտարերկրյա մասնագետներն անկեղծ զարմանքով պատասխանում են, որ իրենք ճանաչում են միայն այն բժշկությունը, որը հիմնված է ապացույցների վրա։ Այդ իսկ պատճառով էլ ՀԲԱ կրթական ծրագրերում ևս, որպես առանձին ուղղություն ընդգծվում է (և իրավամբ կարելի է ասել, որ իրականացվում է) ապացուցողական բժշկության և կենսավիճակագրության ներդրումը հայրենական բժշկագիտության բնագավառում։

 

2004 թ. հունվար-մարտ ամիսներին ՀԲԱ ուժերով կազմակերպվեց իր նշանակությամբ բացառիկ կենսավիճակագրության առաջին ութշաբաթյա դասընթացը։ Հետագայում անցկացվեցին նմանատիպ մի շարք դասընթացներ, ամառային դպրոցներ, սեմինարներ և «Կլոր սեղան» քննարկումներ։ Հարկ ենք համարում նշել, որ ՀԲԱ կողմից ցանկացած գիտա-կրթական միջոցառում անց է կացվում բացառապես ապացուցողական բժշկության սկզբունքներին համահունչ։ Այս միջոցառումներից շատերը մանրամասնորեն ներկայացվել են ամսագրի նախորդ համարներում։ Կենսավիճակագրությանը նվիրված ուսումնակրթական դասընթացների աշխարհագրությունը ընդլայնելու և Երևանից դուրս բնակվող ու աշխատող բժշկակենսաբանական մասնագետների մասնակցությունն ապահովելու համար ՀԲԱ ինտերնետային կայքում տեղադրվեցին կենսավիճակագրության թեմատիկ ութ պարապմունքների նյութերը. http։//www.­armeda.am/?pd=10006⟨=eng։

 

Անցկացված դասընթացների հանդեպ աճող հետաքրքրությունը ստիպեց կազմակերպիչներին նորանոր սեմինարներ անցկացնել` ներգրավելով առողջապահության բնագավառի բազմաթիվ մասնագետների։ Վերջին երեք տարիների ընթացքում կազմակերպված սեմինարների թիվը երկու տասնյակից ավելի է, իսկ մասնակիցները` մի քանի հարյուր։

 

Սակայն, ինչպես ցույց տվեց փորձը, հնարավոր չէր կազմակերպվող դասընթացների միջոցով հագեցնել մեր մասնագետների անսպառ հետաքրքրությունը ապացուցողական բժշկության հիմունքների հանդեպ։ Այդ պատճառով էլ ՀԲԱ ձեռնամուխ եղավ համանուն մեթոդական ձեռնարկի ստեղծմանը։ Ձեռնարկի ստեղծման նպատակն է ընթերցողներին ներկայացնել ապացուցողական բժշկության հիմունքները, որը որպես մեթոդաբանական հզոր զենք պրակտիկ բժշկին օգնելու է իր սեփական կլինիկական փորձառությունը լրացնելու առաջադեմ բժշկագիտական հետազոտություններով։ Վերջին տարիներին նկատվող տեղեկատվական «պայթյունը» հանգեցրել է նրան, որ պրակտիկ բժիշկներին անհրաժեշտ է ձեռք բերել մեթոդաբանական հատուկ հմտություններ` նախ, կարճ ժամանակում որոնելու և գտնելու օգտակար, անհրաժեշտ գիտական նյութեր ու այնուհետև այդ տեղեկատվությունը լավագույնս օգտագործելու` ի շահ հիվանդների։ Իհարկե, այս փուլերը հաղթահարելուց առաջ բժիշկը նախ պետք է վճռի առաջին հայացքից պարզագույն, բայց իրականում մեծ նշանակություն ունեցող մի խնդիր, այն է` ճիշտ ձևակերպել իրեն (և հիվանդին) հուզող կլինիկական հարցադրումը։

 

Նույն թեմայի շուրջ բազմատեսակ բժշկական ամսագրերում տպագրված և ինտերնետային ցանցում տեղադրված բազմահազար աշխատություններ կան աշխարհի տասնյակ լեզուներով։ Ո՞ր աշխատություններից պետք է օգտվել` որևէ կոնկրետ հարցի պատասխանը գտնելու համար։ Արդյո՞ք կարելի է վստահել բոլոր աշխատություններին։ Ինչպե՞ս գնահատել այդ աշխատությունների օգտակարությունը։ Ինչպե՞ս օգտվել այդ նյութերից։ Այս և նման հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր գիտելիքներ և հմտություններ։

 

ՀԲԱ կողմից տպագրված ձեռնարկը նախատեսված է բժշկակենսաբանական կրթություն ունեցող լայն շրջանակների համար։ Բնականաբար այն չի պատասխանում ապացուցողական բժշկությանը վերաբերող բոլոր հարցերին և չի պարունակում մանրակրկիտ տեղեկություններ` ուղղված նեղ մասնագիտական հարցերի պարզաբանմանը։ Սա պարզապես ապացուցողական բժշկության «այբուբենն» է և նպատակ ունի ընթերցողին ծանոթացնել այս մեթոդի հիմունքներին։ Ձեռնարկը ներառում է նաև կենսավիճակագրության և կլինիկական համաճարակաբանության այն առանցքային դրույթները, առանց որոնց իմացության հնարավոր չէ լիարժեք ըմբռնել ապացուցողական բժշկության սկզբունքները։ «Ապացուցողական բժշկության հիմունքները» գրքույկում մեջբերված օրինակները և խնդիրները վերցված են միջազգային գրականությունից (հիմնականում՝ կանադական, բրիտանական և ամերիկյան), և ընթերցողին թույլ են տալիս հասկանալու ապացուցողական բժշկության գործնական նշանակությունը։ Նյութերը շարադրելիս մեջբերվել են նաև հիմնական հասկացությունների անգլերեն անվանումները, և ըստ ձեռնարկի հեղինակների այդ տերմինաբանությունը կօգնի ընթերցողին վստահորեն ուսումնասիրել անգլերեն լեզվով աշխատությունները և դրանց վերաբերյալ զեկուցումներն ու ակնարկները։

 

Հենվելով առաջին մեթոդական ձեռնարկի հաջողության վրա, «Aid Armenia» կազմակերպության աջակցությամբ, ՀԲԱ ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ հրատարակել և անվճար կերպով բժիշկներին է տրամադրել ապացուցողական բժշկության հիմունքներով կազմված մեթոդական ուղեցույցների և ուսումնական ձեռնարկների մի ողջ մատենաշար։

 

Հուսով ենք, որ այս և նմանատիպ այլ ձեռնարկներն իրենց ուրույն տեղը կգտնեն ձեր գրասեղանին, կօգնեն առաջնորդվել ապացուցողական բժշկության հիմունքներով ու ստեղծելիսկապես գիտական արժեք ներկայացնող աշխատանքներ։

 

Հիշեցնում ենք նաև, որ Հայկական բժշկական ասոցիացիայի դռները բաց են բոլոր համախոհների առջև։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2-2008 (10)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեղերի ներկրման հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում

Դեղերի որակի ապահովման կարևորագույն բաղադրիչներից է դեղերի ներմուծման հսկողությունը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես մեր երկրի համար, քանի որ ՀՀ գրանցված դեղերի միայն 7-8%-ն է տեղական արտադրության...

Դեղագործական շուկա
''Մանկաբարձության եվ գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ'' VII միջազգային գիտաժողովը

Արդեն 7-րդ անգամ «Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» գիտագործնական ամենամյա գիտաժողովը իր շուրջն էր հավաքել մասնագետների, որոնց միավորում են կնոջ, մոր և մանկան առողջության...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Հայացք - Ֆրեդերիկ Աշեր. Le regard
Հայացք - Ֆրեդերիկ Աշեր. Le regard

- Ներկայանամ. Ֆրեդերիկ Աշեր, մասնագիտությամբ դեղագործ։ Ապրում և աշխատում եմ Միջերկրական ծովի ափին գտնվող ամենագեղեցիկ քաղաքում` Նիսում։ Ունեմ դեղատնային ցանց, որն իր մեջ ներառում է 8 դեղատուն...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

Մեր հյուրն է Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հալեպի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջանի Հադդադը...

Բժշկի ընդունարանում Ասոցիացիաներ Բժիշկներ
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...

Բժիշկ-արվեստագետ
Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...
Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...

Արդյոք Լյուդովիկոսի այս տխրահռչակ ասույթը չէ՞ ընկած այն մարդկանց, կազմակերպությունների, նույնիսկ ՀՀ կառավարության բարձրաստիճան այրերի հոգեբանության հիմքում, որոնք այնքան ջերմեռանդորեն...

Հրատապ թեմա Հայաստանում
Ծերությունը և դեղերը
Ծերությունը և դեղերը

Ձեր դեղատան հաճախորդների մեջ հավանաբար քիչ չեն տարեցները։ Նրանց մեծ մասը դժվարանում է անգամ բժշկի մոտ հասնել, այդ պատճառով էլ նրանք անմիջապես գալիս են դեղատուն եվ դեղաբանին...

Ծերություև և երկարակեցություն
Н և К վիտամիններ
Н և К վիտամիններ

Վիտամին H։ Բիոտինն անհրաժեշտ է մաշկի բնականոն գործունեության համար, այն մտնում է ամինաթթուների և ճարպաթթուների նյութափոխանակությունը կարգավորող ֆերմենտների մեջ...

Վիտամիններ և միներալներ
''ԳՓ'' մթերք. ուտե՞լ, թե՞ չուտել
''ԳՓ'' մթերք. ուտե՞լ, թե՞ չուտել

Արդի բիոտեխնոլոգիայի բնագավառում գրանցված նվաճումները` գենետիկորեն փոխակերպված (ԳՓ) օրգանիզմները, աշխարհի շատ երկրներում օգտագործվում են զուտ բժշկական, գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության նկատառումներով...

Սնունդը և առողջությունը
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ

Դարեր շարունակ օձերը համարվել են առեղծվածային արարածներ, որոնք միևնույն ժամանակ և՛ հիացմունքի, և ՛ սարսափի առարկա են եղել։ Շատ ու շատ հին քաղաքակրթություններում այդ սողունը առասպելների և ծիսական արարողությունների գլխավոր «անձն» էր։ Նա իմաստության և գիտության խորհրդանիշն է և, միևնույն ժամանակ, կարող է խորհրդանշել անկանխատեսելիությունն ու նենգությունը։ Պատահական չէ, որ քրիստոնեության մեջ օձը մի կողմից սատանայի բիբլիական հոմանիշն է, մյուս կողմից` վերածնման և ապաքինման խորհրդանիշը......

Թվեր և փաստեր Պատմության էջերից
Տիկնայք և պարոնայք
Տիկնայք և պարոնայք

Տղամարդու և կնոջ միջև անհամաձայնությունները սկսվեցին երևի թե հենց այն ժամանակ, երբ մեր նախածնողները` Ադամն ու Եվան, վտարվեցին դրախտից...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ